Շնորհիվ համացանցի՝ այսօր յուրաքանչյուրը կարող է գտնել և հաղորդակցվել աշխարհի մյուս ծայրում գտնվող իր ընկերների հետ։ Պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե այդ հնարավորությունը մենք վաղը չունենայինք։ Այդ հնարավորությունից զուրկ միլիոնավոր մարդիկ կան այս աշխարհում, որոնց նման կյանքն, ի դեպ, դուր է գալիս։

Համացանցի սահմանափակումը Չինաստանում

Սեփական կայքը ստեղծելու համար երկար ու բարդ ընթացք է պետք անցնել և գրանցվել Արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում, հակառակ դեպքում կայք ստեղծել և հրապարակումներ անել չի թույլատրվում։

Չինաստանի Կառավարությունը պարբերաբար արգելափակում է ողջ «Վիքիպեդիան» կամ դրա առանձին էջեր։ Սև ցուցակում են հայտնվում «զգայուն» թեմաներին վերաբերող հոդվածները։

Պետության համար ծառայում են բազմաթիվ բլոգերներ, որոնք 50 ցենտի դիմաց գրում են մեկնաբանություններ կամ հոդվածներ համացանցում։ Այս մարդկանց գլխավոր առաջադրանքը Կառավարության գործողությունների վերաբերյալ դրական գնահատականներ տալն է։ Ըստ որոշ աղբյուրների՝ այդ մարդկանց թիվը հասնում է 300 հազարի։

2003 թվականից ի վեր Չինաստանում գործում է հատուկ կառավարչական նախագիծ, որը սահմանափակում է քաղաքացիների մուտքն օտարերկրյա կայքեր։ Ոչ մի չինական կայք չի կարող հղում կատարել կամ թարգմանել օտարերկրյա կայքերի նյութերն առանց հատուկ թույլտվության։

Չինացիներին արգելվում է օգտվել այնպիսի հայտնի ծառայություններից, ինչպիսիք են YouTube-ը, Twitter-ը, Gmail-ը, Google Play-ը, Google Docs-ը, Flickr-ը, WhatsApp-ը և Facebook-ը։ Այս կայքերը պարզապես անհասանելի են պետության տարածքում։

Համաշխարհային սոցիալական կայքերի խոշորագույն անալոգը Չինաստանում Վեյբոն է։ Այնտեղ գրանցվելու համար պարզապես հարկավոր է տրամադրել անձնագրի տվյալներն ու փաստացի բնակության հասցեն։

Մեկուսացված համացանցը Հյուսիսային Կորեայում

Համաշխարհային ցանց մուտք գործելու իրավունք Հյուսիսային Կորեայում ունեն միայն այն կազմակերպությունները, որոնք պաշտոնական թույլտվություն են ստացել։ Դրանց թվում է 3 համալսարան, մի քանի գիտական լաբորատորիաներ, նախարարություններ ու անվտանգության ծառայություններ։ Այս վայրերի բոլոր համակարգիչները գտնվում են հատուկ սենյակներում, որտեղ կողմնակի անձանց մուտքն արգելվում է։

Մյուս բոլոր կորեացիներն օգտվում են ինտրանետից՝ ազգային ինտերնետից։ Ըստ մոտավոր հաշվարկների՝ այս ցանցում գործում է 1000-5000 կայք։

2017 թ. ամերիկացի ծրագրավորողը համացանցում տեղադրեց կորեական կայքերի բոլոր անվանումները, որտեղ մուտք գործել կարող է աշխարհում յուրաքանչյուրը։ Դրանք քիչ էին՝ ընդամենը 28։

Յուրաքանչյուր համակարգիչ պետք է գրանցված լինի ոստիկանությունում։ Վերջինս հատուկ բաժին է ստեղծել այդ նպատակով 2004 թվականին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել