Yerkir.am-ը գրում է.

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Պատրուշևի հետ հանդիպումից առաջ հայտարարել է, որ հրեական պետությունը թույլ չի Իրանի ռազմական ներկայությունն իր հյուսիսային սահմանների մոտ և և այդ երկրի կողմից միջուկային զենքի ստեղծումը. հայտնում է РИА Новости-ն:

Նշվում է, որ Պատրուշևը սկսել է իր երկօրյա այցը Երուսաղեմ, որտեղ պետք է հանդիպի իր իսրայելցի և ամերիկացի գործընկերներ Մեիր Բեն Շաբաթի և Ջոն Բոլթոնի հետ: Հանդիպման հիմնական թեման է իրավիճակը Սիրիայում:

«Իսրայելը թույլ չի տա Իրանին, որը մեզ ոչնչացնելու կոչն է անում,  ամրանալ մեր սահմանների մոտ: Եվ մենք կանենք ամեն բան, որպեսզի Իրանը միջուկային զենք չստեղծի»,-ասել է ՆԵթանյահուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել