Panorama.am-ը գրում է.

Համացանցում լայն տարածում է գտել նոր արշավը, որը կոչ է անում «ողջ աշխարհի ընկերներին» գնալ Վրաստան։ Արշավը տարածվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վրաստանով թռիչքների արգելքից հետո։

«Վրաստանը փոքր, սակայն աշխարհի ամենագեղեցիկ երկրներից մեկն է: Ձեզանից շատերը չգիտեն նրա մասին, քանի որ Խորհրդային ռեժիմն ամեն ինչ արել է, որպեսզի թաքցնի այն աշխարհի մնացած մասից, իսկ Պուտինը, իհարկե,  դեռևս ափսոսում է մարդկության պատմության ամենաարյունալի ռեժիմներից մեկի ոչնչացման համար», - ասվում է հայտարարության մեջ:

Վրացիները հրավիրում են աշխարհի բոլոր երկրներից զբոսաշրջիկների գալ իրենց երկիրը և «փորձել լավագույն գինին, ճաշակով կերակուրն ու անմոռանալի հյուրընկալությունը, որն առաջարկում են աշխարհի ամենաջերմ սիրտ ունեցող մարդիկ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել