Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը «սարսափահար» է եղել իր պաշտոնական նստավայր Բուկինգհեմյան պալատում առնետների և մկների գրոհի պատճառով, գրում է The Sun-ը՝ նշելով, որ պալատից արդեն դիմել են համապատասխան մարմիններին՝ խնդրելով հնարավորինս արագ լուծել կրծողների խնդիրը:
Նշվում է, որ մկներն ու առնետները զգալի շատացել են մայրաքաղաք Լոնդոնում, մանավանդ՝ հին, պատմական շինություններում:
Բուկինգհեմյան պալատի՝ ցածր հարկերում աշխատող ծառայողներն արդեն սովոր են միջացքներում կրծողների հանդիպելուն:
«Դրանք առավել շատ են նկատվում պալատի խոհանոցում և դրա շուրջ, ինչի մասին տեղեկանալով, թագուհին սարսափել է»,- ասել է քաջատեղյակ աղբյուրը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել