Tert.am-ը գրում է.

Մինչև հիմա ոչ մի բան չեն անում, ոնց որ գցել են բախտի քմահաճույքին, մեր իրավաբանն էլ, մենք էլ անընդհատ հետաքրքրվում ենք, բայց գործը սառած է, ոչ մի բան առաջ չեն տանում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Նառա տուրի» տնօրեն Նարինե Նորիկյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք ստացել են Բագրատաշենի անցակետում մնացած իրենց բեռները:

Հիշեցնենք, որ տևական ժամանակ Թուրքիայից ապրանք բերած առևտրականները Բագրատաշենի անցակետում չէին կարողանում ստանալ իրենց ապրանքը: Բանն այն է, որ յուրաքանչյուր անձի թույլատրվում է իր հետ առանց մաքսազերծման ՀՀ տարածք ներկրել 25 կգ բեռ: Ըստ ԱԱԾ-ի՝ քաղաքացիները, որոնք առևտրական նպատակներով մեկնում են Թուրքիա ու բերում են ապրանքներ, չեն ուզում ուղղակի վճարել համապատասխան մաքսազերծման գումարները։ Այս դեպքում խոսքը 20 տոննայից ավելի ապրանքների մասին է, որոնք բերվել են և դրանց դիմաց չեն ուզել վճարել:

Ավելի ուշ, քաղաքացիները հանդես էին եկել ասուլիսով և հայտարարել, որ ընդունում են իրենց սխալը, իրենց ոտքերն ամպոտ չեն, պատրաստ են վճարել չմաքսազերծված ապրանքի համար:  

Նարինե Նորիկյանը Tert.am-ի հետ զրույցում, սակայն, նշեց, որ գործը տեղից չի շարժվել դեռ:

«Արդեն ամիս ու կես եղավ, մարդիկ շատ մեծ, շատ դաժան ֆինանսական տույժերի մեջ են»,- նշեց նա:

Նորիկյանը նշեց՝ դեռ անձամբ վարչապետին չեն դիմել, մամուլի ասուլիսով են հանդես եկել, որ բոլորը տեղեկանան իրենց խնդրի մասին: «Երևի թե լսել է վարչապետը, բայց դեռ արձագանքներ չկան, որ շուտ հանենք այդ բեռը: Ինձ թվում է՝ ոչ մեկին հետաքրքիր չէ մեր վիճակը»,- ասաց նա և շեշտեց՝ իրենք արդեն ամեն ինչի պատրաստ են՝ ճանապարհ փակել, կառավարության դիմաց բողոքի ակցիա անել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել