ՏԱՆԱՊ գազատարի (Նաբուկոյի հոգեզավակը) հունական մասը գրեթե պատրաստ է: Շուտով ադբեջանական գազը կգնա Եվրոպա, ու ամեն ինչ արվում է, որ էդ գազամուղին կպնի Թուրքմենիան: Ռուսասատանին վերջապես ծնկի բերելու հիմնական միջոց հանդիսացող գազամուղը ունի միայն մեկ թույլ կետ՝ Հայաստանը: Այն թեպետ Հայաստանով չի անցնում, սակայն գտնվում է շփման գծից մոտ 100 կիլոմետրի վրա: Եթե ժամանակին մեր Սկադերի տեխնիկական տվյալները, ու Տոչկաների տարեթիվը բավարար չէին որպեսզի սպառնալիք հանդիսանան 45 միլիարդ դոլարանոց ներդրումին, ապա հիմա կա Իսկանդեր: Տարեկան 60 միլիարդ կուբամետր գազ... տարեկան տրիլիոնների մասին ա խոսքը: Ու կակոյ-նիբուծ Հայաստան...

Հետևաբար պիտի լուծվի Իսկանդերի հարցը: Այսինքն պիտի լուծվի Հայաստանի հարցը: Ինչպես քսան տարի առաջ Բաքու-Թբիլիսի-Չեյխանի խաթր Արմեն Սարգսյանը գործուղվեց Հայաստան, այդպես էլ հիմա նույն առաքելությամբ նույն սրիկան նույն գործը անում է: Վրացիքին հանկարծ չասեք, որ իրենց մոտ ինչ լինում ա մեր պատճառով ա լինում, թե չէ վաբշե կգժվեն: Վրաստանը պիտի հագնի Ռուսաստանի հետ, պիտի փակվի Հայաստանը զենքով ու վառելիքով մատակարարելու բոլոր ճանապարհները: Մեզ պիտի պարտադրվի «խաղաղություն», այնպիսի խաղաղություն որի տակից մենք էլ երբեք դուրս չենք գա:

Արմեն Սարգսյանի ածականը կարելի է դնել Նաբուկկո. բաբելոնական արքան ով Թալմուդի համաձայն փրկեց հրեա ժողովրդին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել