Էսօր մի քանի ստատուսներ և քոմենթներ եմ տեսել իմ հասցեին, ինչպես նաև այդ թեմային անդրադարձած որոշ այլ օգտատերերի հասցեին, թե իբր Նավասարդ արքեպիսբենթլոս Կճոյանի մասին բացասական արտահայտվելով՝ ծիպը ջուր ենք լցնում ջհուդամասոնա ադրբեջանաթուրքափլանափստանա ուժերի ջրաղացին: Սորրի, ընկերներ, բայց մի բան համառորեն չեմ հասկանում, ե՞ս եմ վերոնշյալ համառոտ ջրաղացին ջուր լցնում՝ հետևողականորեն անդրադառնալով այս թեմաներին, թե՞ հոգևորականը, որը ընկնում է օֆշորային սկանդալների մեջ և աչքի է ընկնում եկեղեցականի համար գրված և չգրված բոլոր օրենքներին հակասող շվայտ ապրելակերպով:
Էդ ազգափրկիչ ողբը վերջացրեք, եթե հոգևորականը համարժեք կյանքով չի ապրում, նա դադարում է հոգևորական լինելուց: Կոմիտաս վարդապետի մասին ինչո՞ւ երբեք քննադատական նյութեր չենք գրում՝ գոնե իմ տեսադաշտում մարդը ապրում է լիակատար հոգևորականի կյանքով...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varuzhan.babajanyan/posts/576568775721155?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել