Armenpress.am-ը գրում է.

«Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես համաժողովի շրջանակում անցկացվող ցուցահանդեսում 30-ից ավելի ընկերություն ներկայացնում է իր արտադրանքը:  Մասնակցող ընկերություններն այցելուներին ներկայացրեցին կոնյակի, գինու, տեքստիլ արտադրությունը, նռան շամպայն, հանքային ջրեր, օրգանական թեյեր և այլն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջեց տաղավարներով և ծանոթացավ ներկայացված արտադրանքին և համտեսեց: Ցուցահանդեսին մասնակցող ընկերությունները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղել վարչապետին, մասնավորապես, նրանք խոսեցին հարկային դաշտի խնդիրներից, իրենց ներդրումային ծավալները ընդլայնելուց: Քննարկման առանցքում էին նաև արտահանման հնարավորությունները:

Ներկաները բաց չէին թողնում ՀՀ վարչապետի հետ լուսանկարահանել հնարավորությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել