ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՊՆ ՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Տոնոյան,
Վերոնշյալը հաշվի առնելով՝ խնդրում եմ հանրությանը ներկայացնել հետևյալ հարցերի պատասխաները (հորդորում եմ լրագրողներին պաշտոնական գրությամբ հանդես գալ)․
Ինչպե՞ս է լինում, որ ՀՀ ՊՆ-ում պայմանագրային հիմունքներով ծառայող զինվորը կարողանում է աշխատանքային օրերին գնալ ու համերգներով հանդես գալ։
Ո՞վ է թույլատրել։
Ինչո՞ւ այլ զինվորներ չեն օգտվում այդ իրավունքից։
Արդյո՞ք նա վարձատրվել է իր գործունեության համար, ու արդյո՞ք դա օրենքի խախտում չէ։
Արդյո՞ք ՊՆ-ում կան արտոնյալներ, ովքեր հիմիկվա իշխանությունների հետ լավ հարաբերությունների մեջ գտնվելու պատճառով կարող են ծառայել «իրենց կայֆերով»։
Արդյո՞ք օրենքի խախտում չէ, որ պետծառայողը (էս դեպքում ՊՆ պայմանագրայինը նույնպես պետծառայող է) իր աշխատանքային օրերին ու ժամերին կարող է գնալ, այլ տեղ աշխատել, համատեղությամբ փող աշխատել ու մեկ օր չէ, այլ՝ մի քանի։
Մեծ հույս ունեմ, որ Դուք գոնե գիտեք այս հարցերի պատասխաները, քանի որ բանակում նման «բարդակ ծառայությունը» Ձեզ համար պատվաբեր չէ։
Կանխավ շնորհակալ եմ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=2076231692504772&set=a.104977672963527&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել