168.am-ը գրում է․

ԶԼՄ-ների առնվազն 7000 ներկայացուցիչներ են լուսաբանելու G20-ի առաջիկա գագաթնաժողովի շրջանակում կայանալիք միջոցառումները, որը հունիսի 28-ից 29-ը տեղի կունենա Օսակայում: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի ԱԳ նախարարության մի աղբյուր: «Գագաթնաժողովում գրանցվել Է մոտավորապես 7000 լրագրող»,-ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:

Մամուլի կենտրոնը կազմակերպվելու է անմիջականորեն գագաթնաժողովի անցկացման վայրում՝ INTEX Osaka միջազգային ցուցահանդեսային համալիրում՝ քաղաքի նավահանգստային մասում: Աղբյուրը նշել է, որ «քսանյակի» գագաթնաժողովի հիմնական թեմաները կդառնան գլոբալ տնտեսության եւ առեւտրի իրադրությունը, ինչպես նաեւ բնապահպանության հետ կապված հարցերը:

G20-ի գագաթնաժողովը թվով արդեն 14-րդը կլինի պատմության մեջ եւ առաջինը, որը կազմակերպվում Է Ճապոնիայում: Համաժողովը կանցկացվի Օսակայի ծոցի Սակիսիմա արհեստական կղզում:

Գրեթե 2,7 մլն բնակչությամբ Օսական Ճապոնիայի՝ մեծությամբ երրորդ քաղաքն է Տոկիոյից եւ Յոկոհամայից հետո: Այն երկրի կարեւորագույն գործարար ու մշակութային կենտրոններից մեկն է, ճապոնական Հոնսյու գլխավոր կղզու հարավարեւմտյան մասի ոչ պաշտոնական մայրաքաղաքը: Ինչպես սպասվում է, գագաթնաժողովի ընթացքում անվտանգությունը կապահովեն 30 հազարից ավելի ոստիկաններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել