Ժպիտը դեմքի ամենահեշտ ճանաչելի զգացմունքն է։ Ժպիտը մարդու ուղեղում հատուկ գործընթաց է առաջացնում, որն ակտիվացնում է «ուղեղ-մարմին» կապը։ Եվ այսպես՝ ինչո՞վ է օգտակար ժպիտը։

Ժպիտը մեզ երջանիկ է դարձնում

Հիշո՞ւմ եք ուղեղ-մարմին կապի մասին։ Ուրեմն՝ այսպես․ սովորական ժպիտն ուղեղին ազդանշան է ուղարկում, որ մենք երջանիկ ենք։ Իսկ երբ մենք երջանիկ ենք լինում, օրգանիզմը սկսում է տարբեր տեսակի էնդորֆիններ արտադրել, որոնք բարձրացնում են տրամադրությունը։ Այս սկզբունքը հայտնաբերվել է 1980-ական թվականներին և հաստատվել է մի շարք հետազոտություններով։

Ժպիտը երջանկացնում է շրջապատող մարդկանց

Ժպիտը վարակիչ է։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ բավական է տեսնել ժպտացող մարդու, և մարդն ինքնըստինքյան սկսում է ժպտալ։ Հետաքրքիր է, այնպես չէ՞։ Երբ ինչ-որ մեկը ժպտում է, իր բարձր տրամադրությամբ վարակում է նաև մնացածին։ Ժպտացող մարդը երջանկություն է բերում։

Ժպիտը մեզ ավելի գրավիչ է դարձնում

Մենք միշտ ուշադրություն ենք դարձնում ժպտացող մարդկանց։ Գոյություն ունի ձգողականության գործոն․ մենք ցանկանում ենք իմանալ, թե ով և ինչու է ժպտում։ Գեղեցիկ ժպիտը մարդուն հակառակ սեռի ներկայացուցչի մոտ ավելի գրավիչ է դարձնում։ Այդ պատճառով, երբ հաջորդ անգամ ժամադրության գնալիս կլինեք, մի մոռացեք ժպտալու մասին։

Ժպիտն ավելի գրավիչ է, քան դիմահարդարումը

Մարդկանց 69%-ը գտնում է, որ առանց դիմահարդարման ժպտացող կինն ավելի գրավիչ է, քան առանց ժպիտի դիմահարդարված կինը։ Այն մկանները, որոնք մենք օգտագործում են ժպտալու համար, ձգում են մաշկը, ինչը երիտասարդացնում է մարդուն։

Ժպիտը մեզ հաջողակ է դարձնում

Ժպտացող մարդիկ ավելի վստահ տեսք ունեն։ Ժողովների և հանդիպումների ժամանակ ժպտացեք, և մարդիկ ձեզ այլ կերպ կվերաբերվեն։ Հետազոտությունների համաձայն՝ ժպտացող մարդիկ ավելի գրավիչ են, ինքնավստահ և վճռական։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել