Երիտասարդ չինուհիները #GirlsBodyhairCompetition ֆլեշմոբի շրջանակներում երկրի խոշորագույն Weibo սոցիալական ցանցում որոշել են պայքարել առավել մազմզոտ տիտղոսի համար: Ըստ Daily Mail-ի՝ մրցույթի կազմակերպիչը խոստացել է հաղթողին 88 յուան պարգևատրություն:
Մրցույթը մեկնարկել է չինացի բլոգեր Շեն Դիան Թոնգ Ջի Լին, ով ավելի քան 10 միլիոն երկրպագու ունի: Նա հորդորել է օգտատերերին ազատ զգալ իրենց ձեռքերի և ոտքերի մազերի լուսանկարները հրապարակելիս։ Բլոգերի խոսքով՝ գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ երկրպագուներից մեկը դժգոհել է ոտքերի մազերից։
«Հաշվի առնելով, որ հիմա ամառ է Չինաստանում, աղջիկներից շատերը բաց զգեստներ են հագնում և ճնշվում մազածածկույթով հատվածների համար, որոշեցի նախաձեռնել այս ֆլեշմոբը»,- բացատրել է նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել