Գիտնականները պարզել են, որ յուրաքանչյուր երրորդ աղջիկը պատրաստ է ժամադրության գնալ անվճար ընթրիքի համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Սոցիոլոգները պարզել են, որ նման վարքագիծն ավելի տարածված է նարցիսիզմի, մաքիավելիզմի և պսիխոպատիայի հակվածությամբ աղջիկների մոտ: Միևնույն ժամանակ, նման կանայք հավատարիմ են տղամարդու և կնոջ դերակատարման ավանդական գաղափարներին:
Ուսումնասիրության ընթացքում կանանց քառորդ մասը հայտնել է, որ առնվազն մեկ անգամ առանց որևէ համակրանքի գնացել է ժամադրության՝ համեղ ուտելու ակնկալիքով: Միևնույն ժամանակ, երբ հարցվողներից առանձնացրել են ոչ ավանդական կողմնորոշում ունեցողներին, ապա անվճար ընթրիքի սիրահարների թիվը հասել է 33%-ի:
Այնուամենայնիվ, հարցվողների մեծամասնությունը նշել է, որ նման վարքագիծն անընդունելի են համարում:
Գիտնականները նշել են, որ ուսումնասիրության արդյունքները չեն ենթադրում, որ նման վարքագիծը բնորոշ է միայն կանանց: Տղամարդկանց վերաբերյալ հետազոտություն չի իրականացվել: