Wnews.am-ը գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել ենք Բրիտանիայում այս օրերին անցկացվում է Royal Ascot ՝ ամառային սեզոնի գլխավոր ամենամյա միջոցառումը: Թագավորական ձիավարության մրցաշարը տևում է երեք օր, երրորդ օրը՝ Ladies Day-ն ամենասպասվածն ու դիտարժանն է: Անգլիայի արիստոկրատիան իսկական նորաձևության բաթլ է կազմակերպում ՝ հիացնելով, նաև զարմացնելով իրենց ինքնատիպ կերպարներով: Royal Ascot -ը հայտնի է իր դրես-կոդով, որի գլխավոր բաղադրիչը շքեղ, էպատաժային գլխարկներն են: Այս տարի արքայական ձիավարության մրցաշարը հատուկ թեմա չուներ և հյուրերը կարող էին ընտրել ցանկացած կերպար՝ իրենց երևակայության սահմաններում: Տեսնենք, թե ինչպես է դա նրանց մոտ ստացվել:
Հիշենենք, որ Royal Ascot-ի առաջին օրը ներկա էին արքայական ընտանիքի անդամները՝ թագուհի Ելիզավետան, Քեյթ Միդլթոնը և արքայազն Ոււիլյամը: Քեյթ Միդլթոնը ներկայացել է երկնագույն գլխարկով՝ Philip Treacy-ից, որը համադրել է Elie Saab միագույն զգեստով և Gianvito Rossi արծաթագույն կոշիկներով: Երկնագույն կերպար է ընտրել նաև Անգլիայի թագուհին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ