Տասնամյակներ շարունակ հարցեր են շրջանառվել դոնորական օրգանների «աղբյուրների» հետ կապված, որոնք բերվում են Չինաստանից, և նոր ուսումնասիրությունները պարզապես ապշեցնում են։ Անկախ տրիբունալը, որը ստեղծված է Չինաստանում մարդկանց ներքին օրգանների բռնությամբ կորզման մասին հայտարարությունների ուսումնասիրման համար, պարզել է, որ լայնածավալ քարոզարշավ կա սկսված, որի կազմակերպիչները ներքին օրգանների մեծ պաշար ունեն փոխպատվաստումների համար։

Չնայած այն բանին, որ Չինաստանը վստահեցնում է, որ շատ տարիներ առաջ դադարեցրել է դատապարտվածներից մարմնի մասեր վերցնելու պրակտիկան, Չինական տրիբունալը՝ հայտնի իրավաբանների, մարդկանց հիմնական իրավունքների մասնագետների ու վիրաբույժների հետ միասին նշել է, որ դատապարտյալներից օրգանների բռնությամբ համատարած հեռացումը չի դադարել։

«Ապացուցված է, որ շատ մարդիկ սարսափելի մահով են մահացել առանց որևէ պատճառի, և որ մյուսները կարող են նույն կերպ տուժել»,- ասել է բրիտանացի փաստաբան սեր Ջեֆրի Նայսը։- Ոչ մի ապացույց չկա այն բանի, որ այդ պրակտիկան դադարեցվել է»։

Մի քանի ամիս շարունակ վկաների ցուցմունքներն ու մեծ քանակով փաստաթղթեր ուսումնասիրելուց հետո տրիբունալը հայտնել է, որ Չինաստանում փոխպատվաստումների վերաբերյալ պաշտոնական տվյալները պարզապես չեն համընկնում:

Իսկապես, փոխպատվաստման համար սպասման շատ կարճ ժամկետները (երբեմն մեկ շաբաթ կամ ավելի քիչ) բնական երևույթներ են Չինաստանի համար, ինչից կարելի է ենթադրել, որ համատեղելի օրգանների պաշար գոյություն ունի։ Հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ 2016թ. 10-օրյա ժամկետում 640 օրգան է փոխպատվաստվել, չնայած որ պաշտոնապես հրավիրվել է ընդամենը 30 դոնոր։ Ստացվում է՝ յուրաքանչյուր դոնոր միջինում հրաժարվել է մարմնի 21 մասից։ Այսպես, որտեղի՞ց են իրականում ստացվում այս անսպառ քանակությամբ օրգանները։

Էնվեր Թոհտին՝ չինացի նախկին վիրաբույժ, ցուցմունքներ է տվել և պատմել, թե ինչպես է երիտասարդ վիրաբույժ լինելու ժամանակ, երբ աշխատում էր Չինաստանի հյուսիս-արևմուտքում, նրան հրամայված եղել «կտրել ներքին օրգաններն ու արագ աշխատել»։

Հեռացնելով այն զոհի լյարդն ու երիկամները, ում գլխին կրակել էին, Թոհտին սարսափելի բացահայտում է արել։

«Ես սկսեցի մասնահատումը, ապա նա սկսեց պայքարել, և ես հասկացա, որ նա դեռ կենդանի է ու շատ թույլ՝ ինձ դիմադրելու համար»,- ասում է Թոհտին։

Մանրամասն հաշվետվություններ ու հաղորդումներ են ստացվել նաև չինացի բժիշկներից, որոնք պատրաստակամությամբ հայտնել են քննիչներին, որ բժշկական համակարգում մեծ քանակությամբ մարմնի մասեր ապօրինաբար ստացվել են հետապնդվող հոգևոր Ֆալունգուն խմբի կողմից։

Իր վերջնական որոշման մեջ Չինական տրիբունալը նշել է, որ օգանների բռնի հեռացումը շարունակվել է երկար տարիներ Չինաստանի ողջ տարածքում ու մեծ մասշտաբներով, հիմնականում՝ վերոնշյալ Ֆալունգուն խմբի դատապարտված անդամներից և, հնարավոր է, ույգուրներ կոչվող ազգային փոքրամասնության անդամներից։ Սակայն սա չի նշանակում, որ տուժել են միայն այս մարդիկ։

Չանելով եզրակացություն այն մասին, որ այս ժողովուրդների սպանությունն ու օրգանների բռնի հեռացումը իրավաբանական տեսանկյունից ցեղասպանություն է համարվում, տրիբունալը սա համարեց հանցագործություն մարդկության դեմ։

Այս սարսափելի իրավիճակի իրական մասշտաբը, ամենայն հավանականությամբ, երբեք ամբողջովին չի բացահայտվի, սակայն, ըստ տրիբունալի մոտավոր գնահատականների, Չինաստանում յուրաքանչյուր տարի մինչև 90 000 վիրահատություն է անցկացվում օրգանների փոխպատվաստման՝ $1 միլիարդ արժողությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել