««Փաստ» թերթի տեղեկություններով՝ առաջիկայում ԵՄ-ից մոտ 17 մլն դոլար է տրամադրվելու դատաիրավական համա­կարգում բարեփոխումներն ապահովելու համար: Կառավարության աղբյուրի փոխանցմամբ, վեթինգի ու անցումային արդարադատության հետ կապված ձգձգումները պայմանավորված են այդ գումարի տրամադրման ուշացման փաս­տով: 

Ըստ նույն տեղեկությունների, նշյալ ոլորտի բարեփոխումների ուղղությամբ հնարավոր է ևս 13 մլն դոլարի ներգրա­վում, չի բացառվում՝ շատ արտոնյալ վար­կի տեսքով:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, հնարա­վոր է, որ այդ գումարների հաշվին նաև դատավորների աշխատավարձները բարձրացվեն: 

Ի դեպ, երեկ ԱԺ-ում վար­չապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ՀՀ-ում դատական իրապես անկախ համա­կարգ չենք կարող ունենալ՝ առանց դա­տավորների աշխատավարձը բարձրաց­նելու մինչև 2,5-3 միլիոն դրամ, բայց դա պետք է անել մեր միջազգային դոնոր գործընկերների աջակցությամբ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել