Դալիի տուն-թանգարանը բացվել է 1974 թ.-ին Ֆիգերասում: Ֆիգերասը գտնվում է Պիրենեյների ստորոտներում՝ Ֆրանսիայի սահմանից 25 կմ հեռավորության վրա` Կատալոնիայում: Հայտնի սյուրռեալիստ Սալվադոր Դալին իրագործում է իր վաղեմի երազանքը՝ զետեղելով արվեստի իր բացառիկ նմուշները իր իսկ ծննդավայրի Հին թատրոնի շենքում: Հատկանշական է, որ թատրոնը վերանվանվում է Տոռե Գալատեյա ՝ ի հիշատակ Դալիի վաղամեռ կնոջ՝ Գալայի անունով: Կառույցի ամենագրավիչ մասը՝ թափանցիկ, ցանցային կառուցվածքով գեոդեզիական գմբեթը, աչքի ընկնող ճարտարապետության մի մասն է, որն այսօր հանդիսանում է թե՛ թատրոնի, և թե՛ Ֆիգերասի խորհրդանիշը: Տոռե Գալատեյան կամ Դալիի թատրոն-թանգարանը, որի ճարտարապետն է Էմիլիո Պերես Պիներոն, բոլորի ուշադրությունն է գրավում ալ կարմիր պատերի երկայնքով տեղակայված հսկա սպիտակ ձվերի շարանով: Մեծ արվեստագետ Սալվադոր Դալիի մարմինն իր իսկ ցանկությամբ հանգչում է գլխավոր ցուցասրահում, հատակի տակ, որպեսզի մարդկային շփումն ընդմիշտ մնա վարպետի հետ: Դալիի կտակի համաձայն՝ նրան հուղարկավորել են Ֆիգերասի իր թանգարանի ներսում, այնպես, որ մարդիկ կարողանան քայլել նրա գերեզմանի վրայով:

1.


2. 


3. 


4. 


5.


6. 


7.


8.


9.


10.


11.


12. 


13.


14.


15. 


16. 


17.


18. 


19. 


20. 


21.


22. 


23. 


24.


25.


26. 


27.


28.


29.


30.


31.


32.


33. 


34.


35.


36.


37.


38.


39.


40. 


41.


42.


43. 


44.


45. 


46.


47.


48.


49. 


50.


51.


52. 


53. 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել