Armenpress.am-ը գրում է.

 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ գծի ընթացքում հայտարարել Է, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք Է հասկանա, որ ոչ թե կատակերգության, այլ ողբերգության մեջ Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Զելենսկին տաղանդավոր մարդ Է,-նշել Է Պուտինը:-Հիշում եմ նրա ելույթները Մոսկվայում ՈւՀՄ-ի ժամանակ: Այդ ամենը տաղանդավոր Էր ու ծիծաղելի, բայց այժմ ծիծաղելի չԷ: Սա կատակերգություն չԷ, սա ողբերգություն Է: Եթե նա հայտնվել Է նախագահի պաշտոնում, ապա այդ խնդիրը պետք Է լուծի»: Պուտինը հիշեցրել Է, որ Զելենսկին Դոնբասի հակամարտության կարգավորման թեման դարձրել Էր «իր ամբողջ ընտրարշավի առանցքը»: «Իսկ այժմ Փարիզում նա հայտարարեց, որ չի պատրաստվում խոսել Դոնբասի հանրապետությունների ներկայացուցիչների հետ,-շարունակել Է ՌԴ նախագահը:-Այդ դեպքում՝ ինչպես Է լուծվելու այդ խնդիրը:

Արդի պատմության մեջ չկա մի օրինակ, երբ այդօրինակ հակամարտությունները լուծվեին առանց հակամարտող կողմերի ուղղակի երկխոսության: Դա պարզապես անհնարին Է», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել