Հունիսի 19-ին, ժամը 19.35-ին, ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Մաշտոցի պողոտայի մի շենքի 12-րդ հարկում թմրամոլները կրակ են վառել և «ծակվում են»:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, արագ տեղ հասնելով, շենքի տանիքում նկատել են երեք երիտասարդի, որոնք ձեռքերից նետել են ինչ-որ իրեր և փորձել դիմել փախուստի: Ոստիկանության ծառայողներին հաջողվել է բռնել նրանցից երկուսին ու թմրանյութ օգտագործելու և պահելու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին: Պարզվել է 35-ամյա և 46-ամյա տղամարդկանց ինքնությունը:
Բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված շենքի տանիքում հայտնաբերել է օգտագործված և չօգտագործված սրվակներ ու ներարկիչներ: Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիկան փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել