Կողմ 94, դեմ՝17. քվեների այսպիսի հարաբերակցությամբ ՀՀ ազգային ժողովը հավանություն տվեց 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին ԱԺ որոշման նախագծին:

Մինչ այդ վարման կարգով ԲՀԿ-ի անունից խոսեց Գևորգ Պետրոսյանը և հայտարարեց, որ այս միտքը ասվել է մեկ տարի, երկու տարի առաջ։ Ըստ նրա՝ կա ապրանքների թանկացում, արտագաղթը չի նվազել, զբաղվածության խնդիրները շարունակում են մնալ անհանգստացնող, սոցիալական խնդիրները տեսանելի առաջընթաց չունեն։

Պետրոսյանը նշեց, որ այս վիճակով ոչ մի հիմք չկա կողմ քվեարկելու բյուջեի կատարմանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն մաս են կազմել այս բյուջեի կատարմանը, և եթե դեմ են քվեարկում, պետք է հիշեն, որ դրանով նաև իրենց աշխատանքն են գնահատում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել