Հայտնի երգչուհի Ռիհանան, որը վերջին շրջանում ակտիվ զբաղվում է նաև հագուստի դիզայնով ու կոսմետիկ պարագաների ստեղծմամբ, երեք ժամ ուշացումով է ներկայացել Նյու Նորքում իր նոր Fenty հավաքածուի վաճառքի մեկնարկին նվիրված միջոցառմանը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 31-ամյա բարբադոսցի աստղն իր տևական ուշացումը «փոխհատուցել» է շլացուցիչ տեսքով. Ռիհանան կրել է սաթինից կարված սեքսուալ կարճ զգեստ, որն ընդգծել է նրա բարեմասնությունները:
Պարբերականը հավելում է, որ աֆրիկյան հյուսիկները, վառ դիմահարդարումն ու աչքի ընկնող զարդերն ավելի հետաքրքիր են դարձրել նրա համարձակ կերպարը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել