Չինաստանում աճուրդի է հանվել Ferrari մակնիշի ավտոմեքենա, որը վաճառվելու դեպքում կարող է աշխարհում այդ մակնիշի ամենաէժան մեքենան դառնալ, հաղորդում է Fox News-ը: Աճուրդը կկայանա հաջորդ շաբաթ, իսկ նախնական գինը 245 դոլար կլինի:
Մեքենան վթարի է ենթարկվել, որից հետո ոստիկանությունը ձեռք է բերել այն, ընդ որում՝ մեքենայի վերաբերյալ որևէ տեղեկություն չի հայտնաբերվել, այն անգամ գրանցված չի եղել:
Խնդիրը, սակայն, այն է, որ Ferrari-ն ապահովագրված չի եղել, և փաստաթղթեր չունենալու պատճառով իշխանությունները չեն թույլատրի այն Չինաստանից դուրս բերել կամ վերագրանցել այլ երկրում, ինչը նշանակում է, որ մեքենան օրինական կերպով վարելն անհնար կլինի, դրա համար էլ դատարանն այն պարզապես մետաղի ջարդոն է համարում:
Ի լրումն այդ ամենի՝ ապագա գնորդը ստիպված կլինի ևս 1450 դոլար վճարել մեքենայի չվճարված տուգանքների դիմաց:
Հայտնի է, որ Ferrari 599 մոդելի ավտոմեքենաներն արտադրվել են 2006-2012թթ.: Դրա օգտագործած տարբերակը Մեծ Բրիտանիայում 125 000 դոլարից ավելի արժե: