Էռնեստ Հեմինգուեյը հայտնի է դարձել մի կողմից իր վեպերի և բազում պատմվածքների և մյուս կողմից՝ արկածներով լեցուն իր կյանքի շնորհիվ։ Նրա ոճը շատ հակիրճ է և հագեցած։ Այն մեծ ազդեցություն է ունեցել 20-րդ դարի գրականության վրա։ Այս տարի լրացել է այս հանճարեղ գրողի 115-ամյակը։
Հեմինգուեյի գլխավոր արտահայտությունները, որոնք մեզ շատ բան կպատմեն մեր մասին․
- Բոլոր մարդիկ բաժանվում են երկու խմբի։ Առաջին խմբի հետ շատ հեշտ է, ինչպես և շատ հեշտ է առանց նրանց։ Երկրորդի հետ շատ բարդ է, սակայն առանց նրանց ապրելն անհնար է։
- Գրելն իրականում շատ հեշտ է։ Դու ուղղակի նստում են գրող սարքի դիմաց և սկսում ես արնահոսել։
- Կյանքում ամենաքիչը հանդիպել եմ խելացի մարդկանց, ովքեր միաժամանակ նաև երջանիկ են։
- Պատերազմը, որքան էլ անհրաժեշտ և արդար լինի, միշտ հանցագործություն է։
- Երբեք մի ճանապարհորդեք այն մարդկանց հետ, ում չեք սիրում։
- Մարդկանց մեծամասնությունը մեկը մյուսին երբեք չեն լսում։
- Ես խմում եմ, որպեսզի ինձ շրջապատող մարդիկ հետաքրքիր դառնան։
- Նախկինում գրում էին, թե որքան քաղցր է և հիասքանչ հայրենիքի համար մահանալը, սակայն ժամանակակից պատերազմներում քաղցր և հիասքանչ ոչինչ չկա։ Դու շան նման կմահանաս առանց որևէ լուրջ պատճառի։
- Աշխարհի ամենաանտանելի բառը «թոշակն» է։
- Մարդիկ հասակի հետ ավելի խելացի չեն դառնում, նրանք ուղղակի ավելի զգուշավոր են դառնում։
- Մեկ վայրից մյուսը տեղափոխվելով, միևնույնն է, դուք չեք կարող փախչել ինքներդ ձեզանից։
- Եթե դուք դադարել եք հաճույքի համար որևէ բան անել, ապա համարեք, որ դուք այլևս չեք ապրում։
- Եթե երկուսը սիրում են միմյանց, ապա դա չի կարող երջանիկ ավարտ ունենալ։
- Աշխարհում այնքան շատ կանայք կան, ում հետ կարելի է քնել, և այնքան քիչ կանայք, ում հետ կարելի է ուղղակի խոսել։
- Բոլոր սենտիմենտալ մարդիկ շատ դաժան են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել