Էռնեստ Հեմինգուեյի 15 լավագույն արտահայտությունները


02:05 , 20 հունիս, 2019

Էռնեստ Հեմինգուեյը հայտնի է դարձել մի կողմից իր վեպերի և բազում պատմվածքների և մյուս կողմից՝ արկածներով լեցուն իր կյանքի շնորհիվ։ Նրա ոճը շատ հակիրճ է և հագեցած։ Այն մեծ ազդեցություն է ունեցել 20-րդ դարի գրականության վրա։ Այս տարի լրացել է այս հանճարեղ գրողի 115-ամյակը։

Հեմինգուեյի գլխավոր արտահայտությունները, որոնք մեզ շատ բան կպատմեն մեր մասին․

  1. Բոլոր մարդիկ բաժանվում են երկու խմբի։ Առաջին խմբի հետ շատ հեշտ է, ինչպես և շատ հեշտ է առանց նրանց։ Երկրորդի հետ շատ բարդ է, սակայն առանց նրանց ապրելն անհնար է։
  2. Գրելն իրականում շատ հեշտ է։ Դու ուղղակի նստում են գրող սարքի դիմաց և սկսում ես արնահոսել։
  3. Կյանքում ամենաքիչը հանդիպել եմ խելացի մարդկանց, ովքեր միաժամանակ նաև երջանիկ են։
  4. Պատերազմը, որքան էլ անհրաժեշտ և արդար լինի, միշտ հանցագործություն է։
  5. Երբեք մի ճանապարհորդեք այն մարդկանց հետ, ում չեք սիրում։
  6. Մարդկանց մեծամասնությունը մեկը մյուսին երբեք չեն լսում։
  7. Ես խմում եմ, որպեսզի ինձ շրջապատող մարդիկ հետաքրքիր դառնան։
  8. Նախկինում գրում էին, թե որքան քաղցր է և հիասքանչ հայրենիքի համար մահանալը, սակայն ժամանակակից պատերազմներում քաղցր և հիասքանչ ոչինչ չկա։ Դու շան նման կմահանաս առանց որևէ լուրջ պատճառի։
  9. Աշխարհի ամենաանտանելի բառը «թոշակն» է։
  10. Մարդիկ հասակի հետ ավելի խելացի չեն դառնում, նրանք ուղղակի ավելի զգուշավոր են դառնում։
  11. Մեկ վայրից մյուսը տեղափոխվելով, միևնույնն է, դուք չեք կարող փախչել ինքներդ ձեզանից։
  12. Եթե դուք դադարել եք հաճույքի համար որևէ բան անել, ապա համարեք, որ դուք այլևս չեք ապրում։
  13. Եթե երկուսը սիրում են միմյանց, ապա դա չի կարող երջանիկ ավարտ ունենալ։
  14. Աշխարհում այնքան շատ կանայք կան, ում հետ կարելի է քնել, և այնքան քիչ կանայք, ում հետ կարելի է ուղղակի խոսել։
  15. Բոլոր սենտիմենտալ մարդիկ շատ դաժան են։