Թուրքական մամուլում հայտնվել է մի նկար, որտեղ հստակ երևում է, թե ոստիկանները ինչպես են քաշքշում «կանգնած մարդուն»: Օրերս «Թաքսիմի դիմադրությունը» համանուն հրապարակում ցույց էր կազմակերպել, որի ընթացքում հրապարակում մեխակներ են դրել: Երբ ոստիկանությունը սկսել էր միջամտել ակցիային, հրապարակում հայտնվել էր մի երիտասարդ մատուցողի շորերով և սկուտեղը ձեռքին սկսել էր բոլորին հայտնի դարձած «կանգնած մարդ» ակցիան: «Ռադիկալը» հայտնում է, որ երբ ոստիկանությունը ցուցարարների վրա ջրաշիթեր է արձակել և խառնաշփոթ է առաջացել, ոստիկաններից մեկը սկսել է ապտակել և ոտքով ու բռունցքով հարվածել «կանգնած մարդուն»: Այսօր պարզ է դարձել, որ լրագրողական տեսախցիկներից մեկը ֆիքսել է այդ պահը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել