Հետազոտողները պնդում են, որ երկարատև հարաբերությունների գլխավոր գաղտնիքը երկու բանից է կախված։ Իսկ թե որոնք են դրանք՝ պարզենք միասին։

«Սիրո վարպետ» գրքի հեղինակ Էմիլի Սմիթը պնդում է, որ 10 ամուսնական զույգից միայն 3-ն է առողջ և երջանիկ շարունակում իր հարաբերությունները։

Պարզվում է՝ հարաբերությունների գլխավոր թշնամին արհամարհանքն է։ Մարդիկ, որոնք մշտապես կենտրոնացած են իրենց զուգընկերներին քննադատելու վրա, չեն նկատում իրենց զուգընկերոջ դրական հատկությունների նույնիսկ 50%-ը։

Մարդիկ, որոնք միշտ քամահրանքով ու սառն են, այսինքն՝ դիտավորյալ արհամարհում են զուգընկերոջն ու հեռանում նրանից, խաչ են քաշում իրենց հարաբերությունների վրա։

Այստեղից եզրակացություն. եթե զուգընկերներն իրար արհամարհում և մշտապես քննադատում են, ապա այդ հարաբերություններն ապագա չունեն։

Առողջ և երկարատև հարաբերությունների համար բարություն է անհրաժեշտ (հուզական կայունության հետ մեկտեղ)։ Միայն նման պայմաններում է զույգերից յուրաքանչյուրը զգում, որ իր մասին հոգ են տանում, որ ինքը կարևոր է և արժեք ունեն դիմացինի համար։

«Բարությունը չի նշանակում, թե մենք պետք է տանենք բոլոր վիրավորանքները առանց արտահայտելու մեր ցասումը»,– բացատրում է հոգեբան Ջուլյա Գոթմանը։- Սակայն բարությունը շտկում է մեր «ցասումը»՝ թույլ չտալով, որ այն ագրեսիայի վերածվի։ Դրա փոխարեն պետք է հանգիստ բացատրել ամուսնուն, թե ինչու եք բարկացած կամ նեղացած։ Հավատացեք, դա ավելի արդյունավետ միջոց է կոնֆլիկտները լուծելու համար»։

Բարությունը պետք է ձեր հարաբերությունների հիմքը դառնա, ընդ որում՝ երկկողմանի։

Գոյություն ունի ևս մեկ հզոր մարտավարություն, որն օգնում է պահպանել հարաբերությունները։ Դա ընդհանուր ուրախության մարտավարությունն է։ Օրինակ, երբ զուգընկերներից մեկը հաղորդում է այն մասին, որ իրեն նոր աշխատանք են առաջարկել, իսկ ի պատասխան միայն հերթապահ «դե լավ է» է ստանում, չկա ընդհանուր ուրախություն և չեն կարող լինել ջերմ հարաբերություններ։

Ամուսնական կյանքը բաղկացած չէ միայն ծաղկեփնջերից և կոնֆետներից։ Սթրեսները ժամանակի ընթացքում կուտակվելու միտում ունեն։ Երեխաներ, աշխատավայրում խնդիրներ, ընկերներ, բարեկամներ․ այս ամենը համալիր կերպով ազդում է ամուսինների միջև մտերմության և ռոմանտիկայի վրա։

Զույգերի մեծամասնությունն ասում է, որ ամուսնությունից և միմյանցից բավարարվածության մակարդակը առաջին տարիների ընթացքում արդեն անկում է ապրում։ Բայց նրանց մոտ, ովքեր խելացի կերպով են աշխատում իրենց հարաբերությունների վրա, ամեն բան հակառակն է լինում։

Այդպիսի զույգերը երջանիկ են ապրում և տարեցտարի ավելի մոտ ու հարազատ են դառնում միմյանց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել