Factor.am-ը գրում է.

Մարտի 1-ի գործով մեղադրյալներ՝ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ բողոքի գործով դատական նիստը հետաձգվեց:

Դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ նիստը կշարունակվի վաղը՝ ժամը 14:00-ին:

Այսօրվա դատական նիստին վերաքննիչ բողոքները ներկայացրին մեղադրանքի կողմը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը: Ելույթներ ունեցան զոհերի հարազատները: Սեդա Սաֆարյանը նաև ներկայացրեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի վերաքննիչ բողոքը:

Վաղվա նիստում առարկություններով հանդես կգա պաշտպանական կողմը: Ռոբերտ Քոչարյանն այսօրվա նիստին չէր մասնակցում: 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել