Քիչ առաջ խորհրդարանը կողմ քվեարկեց իմ առաջարկած օրենքի նախագծին, որով ես առաջարկել եմ ապրիլի 16-ը «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում ամրագրել որպես Հայ կինոյի օր։ 

Ես միշտ դեմ եմ եղել արհեստական տոներին, սակայն, վստահաբար, սա այդ դեպքը չէ, եւ հարցը տեւական ժամանակ քննարկելով կինոյի ոլորտի գործիչների հետ՝ նախագիծը ներկայացվեց ու այսօր ընդունվեց։
Շնորհակալ եմ խորհդարանի բոլոր խմբակցություներին աջակցության համար եւ կինոգործիչներին, որ աշխատեցինք միասին։ 

Առաջիկայում խորհրդարանը կվավերացնի «Եվրոպական միասնական արտադրանքի» կոնվենցիան, ինչը հնարավորություն կտա մեր կինոգործիչներին եվրոպական համատեղ արտադրության համար օգտվելու բազմաթիվ արտոնություններից։ 

Առաջիկայում արդեն պատրաստ կլինի «Կինոյի մասին» օրենքը, եւ Հայաստանը կկարողանա վավերացնել «Ստեղծագործ Եվրոպայի» մեդիա բաղադրիչն ու տաղանդավոր մեր կինոգործիչների ներկայացրած պրոյեկտները հնարավորություն կունենան ստանալու արժանապատիվ ֆինանսավորում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել