International Airlines Group (IAG) միջազգային ավիացիոն հոլդինգը հայտարարել է 200 Boeing 737 MAX ինքնաթիռներ ձեռք բերելու ծրագրերի մասին։ Այս մասին ասվում է Boeing ընկերության կայքում։

Մամուլի ծառայությունը նշում է, որ ընկերությունները համաձայնագիրը քննարկել են Լե Բուրժեի միջազգային ավիասրահում՝ Փարիզից 12 կմ հյուսիս-արևելք և կողմերի մտադրության մասին փաստաթուղթ ստորագրել։

Boeing-ում հստակեցրել են, որ գործարքի գումարը շուրջ 24 մլն դոլար է կազմում։

IAG-ի գլխավոր տնօրեն Ուիլյամ Ուոլշը հայտարարել է իր վստահության մասին այն բանում, որ մոտ ապագայում Boeing-ը կարգավորիչ մարմինների հավանությանը կարժանանա և 737 MAX-ը կրկին կշահագործվի։ Նրա խոսքով՝ հոլդինգը նախատեսում է գնել 737 MAX 8 և MAX 10 մոդիֆիկացման ինքնաթիռներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել