Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր մահափորձը 20 մլն դոլար է գնահատել։ Այս մասին նա հայտարարել է Twitter-ում հեռարձակման ժամանակ։

Նշվում է, որ նախագահը երախտագիտություն է հայտնել իրավապահ մարմինների և հետախուզության աշխատակիցներին՝ իր պաշտպանության համար։

«Իմ սպանության փորձի նախագիծը, որը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին, մի քանի միլիոն դոլար է արժեցել»,-հայտարարել է Մադուրոն։

Նա հավելել է, որ խոսում են 20 մլն դոլարի մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել