Հոնկոնգի գործադիր իշխանության ղեկավար Քերրի Լամը նպատակահարմար Է համարում շարունակել աշխատանքն իր պաշտոնում, չնայած զանգվածային բողոքներին, որոնք սկսվել Էին ՉԺՀ արտահանձնման մասին ժողովրդականություն չվայելող օրինագիծն առաջ տանելու փորձից: Այդ մասին նա հայտարարել Է հունիսի 18-ին լրագրողների հետ կայացած զրույցում:

«Ես անձամբ մեծապես պատասխանատվություն եմ կրում ճգնաժամի համար: Անկեղծորեն ներողություն եմ խնդրում Հոնկոնգի բոլոր բնակիչներից»,- ասել Է նա: Լամն ընդունել Է իր կառավարության բացատրական աշխատանքի թերություններն օրինագծի բովանդակության վերաբերյալ, որը մեկնաբանվել Է ոչ միանշանակ եւ շատ վեճեր Է հարուցել: Դրա հետ մեկտեղ նա հույս Է հայտնել, որ «հասարակության բոլոր խավերի մարդիկ կընդունեն մեր աշխատանքը եւ մեզ հնարավորություն կտան» լուծելու օրակարգում կանգնած սոցիալ-տնտեսական խնդիրները:

Դրա հետ մեկտեղ Լամը չի հիշատակել վիճելի նորամուծությունից լիակատար եւ անդարձ կերպով հրաժարվելու հնարավորության մասին, ինչը պահանջում Էին ցուցարարները: Նա խոստացել Է սոսկ չվերադառնալ այդ հարցին այնքան ժամանակ, քանի դեռ այն բավարար մակարդակի հասարակական վստահություն չի ապահովել:

Ներկայում քաղաքում իրադրությունը հանգիստ Է: Հունիսի 18-ին գրեթե մեկշաբաթյա ընդմիջումից հետո աշխատանքն Է վերսկսել կառավարական համալիրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել