Operativ.am-ը գրում է․
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ-Գեյթը Իրանին եւ Թուրքիային մեղադրել է Մերձավոր Արեւելքում էքսպանսիայի մեջ, որն ուղղված է արաբական երկրների վրա ազդեցության տարածմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Nile News հեռուստաալիքին:
«Իրանն ու Թուրքիան էքսպանսիոնիստական քաղաքականություն են վարում իրենց սահմաններից դուրս՝ դրա համար որեւէ իրավունք չունենալով»,- ասել է նա՝ հավելելով, որ Թուրքիան առաջ է քաշում քաղաքական իսլամը՝ նեոօսմանիզմի քողի տակ:
Նյութի աղբյուր՝ https://operativ.am/?p=325344&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել