Լոնդոնի Wembley մարզադաշտում շաբաթ օրը տեղի է ունեցել նախկինում հայտնի բրիտանական Spice Girls խմբի համերգը, որի անդամները երկար տարիներ անց վերամիավորվել են և համերգային շրջագայության են Մեծ Բրիտանիայում: Համերգին ներկա է գտնվել բրիտանացի երգչուհի Ադելը: Instagram-ի իր էջում նա համերգից լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ դեռ մանկուց խմբի երկրպագու է եղել:
Ադելի խոսքերով՝ նա Wembley-ում Spice Girls-ի համերգին վերջին անգամ եղել է 21 տարի առաջ:
«Այսօր երեկոյան իմ ամենամտերիմի և սիրելիի հետ ես լալիս էի, ծիծաղում, բղավում, պարում, վերհիշում»,- գրել է երգչուհին Instagram-ում:
Ադելը նշել է, որ հենց Space Girls-ն է ոգեշնչել նրան կյանքում, և շնորհիվ նրանց է, որ նա «երբեք ետ չի նայել»:
«Ես վերջապես ծանոթացա Ջինջերի (Ջերի Հոլիուել) հետ, խմեցինք աղջիկների հետ: Եվ, այո, նրանք բրիտանական հինգ լեգենդներ են»,- գրել է Ադելը: