Թաիլանդի ոստիկանությունը ձերբակալել է 58-ամյա իտալացի Ֆրանչեսկո Գալդելիին, ով արդարադատությունից թաքնվում էր հարավարևելյան Ասիայում:

2010թ․ Գալդելին ութ տարի ազատազրկման էր դատապարտվել Միլանի դատարանի կողմից՝ Ջորջ Քլունիի անունը և կերպարը ներդրողներին խաբելու նպատակով օգտագործելու համար:

Washington Post-ի տվյալներով՝ իտալացին հանդես է եկել հոլիվուդյան աստղի անունից` հորդորելով ձեռնարկատերերին ներդրում կատարել հագուստի առևտրով զբաղվող կեղծ ընկերության մեջ: Հետո նա հեռացել է երկրից և տասը տարի անցկացրել Թաիլանդում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել