168.am-ը գրում է.

ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 90-ամյակի առիթով լույս ընծայված` աշխարհահռչակ շախմատիստի «Գահերի խաղը. Ինչպես հաղթել շախմատում» գրքի շնորհանդեսին: Նա իր խոսքում ասել է.

«Եթե հետաքրքրասերները փորձեն համեմատել, թե աշխարհում որքան գրոսմայստեր կա, և նրանցից որքանն են գործում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի դրոշի ներքո, ապա հասկանալի կլինի, որ իր գործունեությամբ, իրոք, Տիգրան Պետրոսյանը իրավիճակ փոխեց Հայաստանում: Եվ ոչ միայն շախմատում, որովհետև այն հարյուր հազարավորները, որ Հայաստանում շախմատ են խաղում, կյանքին վերաբերվում են մի քիչ այլ կերպ, քան նրանք, ովքեր շախմատ չեն խաղում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել