Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների լարվածությունը կարող է մեղմացնել այն երկիրը, որի ազդեցության ուժը Վաշինգտոնի վրա մեծ է, հայտարարել է Իրանի նախկին նախագահ (2005-2013 թթ.) Մահմուդ Ահմադինեժադը:

«Նա, ով կցանկանա հավասարակշռություն ստեղծել ԱՄՆ-ի և Իրանի միջև, պետք է ուժեղ ազդեցություն ունենա ԱՄՆ-ի քաղաքականության վրա»,- ասել է նա «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում:

Մեկնաբանելով Ճապոնիայի դերը ԱՄՆ-ի և Իրանի հետ կապված իրադրության մեջ՝ նա նշել է, որ «անհրաժեշտ է հասկանալ, թե Ճապոնիան ունի՞ արդյոք ԱՄՆ-ի քաղաքականության վրա ազդելու ուժ, և ինչ չափով և որքանով դա կարող է արդյունավետ լինել»: «Իսկ եթե դա չկա, ապա ամեն ինչ կսահմանափակվի սոսկ առաքումների վազվզոցով»,- հավելել է նա՝ նշելով, որ սոսկ ԱՄՆ-ի կողմից իրականացվող քաղաքականությունը մեղմացնելու ձգտումը կօգնի միայն կարճատև ժամանակամիջոցում և հավասարակշռության չի բերի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել