168.am-ը գրում է.

Եվրամիությունն աշխատում է նոր հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, որովհետեւ առանց նրա չկա անվտանգության ճարտարապետություն: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդն Յունկերը՝ ելույթ ունենալով Թյուրինգիայում:

«Ես դատապարտում եմ Ղրիմի բռնակցումը, բայց չի կարելի թշնամաբար վերաբերվել Ռուսաստանին: Առանց Ռուսաստանի չկա անվտանգության ճարտարապետություն: Ուստի Եվրահանձնաժողովն աշխատում է ՌԴ-ի հետ նոր հարաբերությունների վրա: Մենք ցանկանում ենք, որ մարդիկ շփվեն միմյանց հետ, որպեսզի հաշտ ապրեն»,-Յունկերի խոսքը Twitter-ի իր օգտահաշվում մեջբերել Է ԵՀ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչ Նինա Անդրեեւան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել