168.am-ը գրում է.

Իսրայելի եւ Պաղեստինի հաշտեցման ԱՄՆ-ի ծրագրի քաղաքական մասի հրապարակումը կարող են հետաձգել մինչեւ ընթացիկ տարվա նոյեմբեր: Այդ մասին հայտնել է Axios-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախագահի՝ Մերձավոր Արեւելքի խնդրով հատուկ դեսպանորդ Ջեյսոն Գրինբլաթին:

Այս որոշման պատճառ են դարձել Իսրայելի ներքաղաքական գործընթացները: Միացյալ Նահանգները պատրաստվում էր գործարքի մանրամասնությունները հրապարակել ամառվա ընթացքում, բայց հրեական պետության վարչապետին չհաջողվեց կառավարող կոալիցիա ձեւավորել մայիսին, եւ երկրի խորհրդարանին վերընտրություններ են սպասում:
Այդ կապակցությամբ հաշտեցման ծրագիրը կսպասի նոր կառավարությանը, որը կհայտնվի նոյեմբերին: Մինչ այդ ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամփի նախընտրական արշավն արդեն լիովին ծավալված կլինի, սակայն, Գրինբլաթի խոսքով, դա խնդիր չի դառնա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել