Shamshyan.com-ը գրում է.

Երեկ ՝ հունիսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Դեռևս անհայտ պայմաններում (ըստ բնակիչների հայտարարության՝ ծառի փտելու հետևանքով) կենտրոն վարչական շրջանի Հանրապետության 62 շենքի բակում հաստաբուն ծառը պոկվել և մի քանի ժամ շենքի մուտքն ու բակային հատվածը անանցանցելի է դարձրել:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մի քանի բնակիչներ ասում էին. «Չգիտենք ինչ պայմաններում, երևի փտած լինելու պատճառով, հսկայական ծառը պոկվեց, ահազանգեցինք մի քանի կառույցներ, ոչ մի արձագանք չստացանք: Միայն հետո ֆայմեցինք, որ ավելի լավ է ահազանգենք կենտրոն վարչական շրաջնի ղեկավար Վիկտոր Մնացականյանին ու միայն թաղապետը եկավ ու արդեն նրա այցից հետո հատուկ «Դրուժբա» սղոցներով մասնատեցին տապալված ծառը, բայց մի մեծ հատված մնացել է:

Եթե այդ ծառը չհեռացնեն, չի բացառվում, որ այդ մեծ հատվածն էլ մի օր շուռ գա: Ուզում ենք այդ ոչ պիտանի ծառն արդեն հեռացնեն, որի տեղը պատրաստ ենք նոր ծառ տնկենք ու խնամենք»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել