Հարավային Կորեայում դատարանը չի թույլատրել կնոջը դավաճանած տղամարդուն ամուսնալուծվել։ Նշվում է, որ ապահարզան կարող է պահանջել միայն տուժող կողմը, փոխանցում է AFP-ն։

Ռեժիսոր Հոնգ Սանգ Սունը ապահարզանի հայց է ներկայացրել դեռևս 2016-ին, երբ հանրությանը հայտնի դարձան դերասանուհի Կիմ Մին Հիի հետ նրա հարաբերությունները։

Ռեժիսորի կինը չի համաձայնել ամուսնալուծվել, ինչի պատճառով դատավարությունը մի քանի տարի է տևել։

Ուրբաթ Սեուլի դատարանը մերժել է Հոնգի միջնորդությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել