Հարավային Կորեայում դատարանը կնոջը դավաճանած ռեժիսորին թույլ չի տալիս ամուսնալուծվել


00:00 , 16 հունիս, 2019

Հարավային Կորեայում դատարանը չի թույլատրել կնոջը դավաճանած տղամարդուն ամուսնալուծվել։ Նշվում է, որ ապահարզան կարող է պահանջել միայն տուժող կողմը, փոխանցում է AFP-ն։

Ռեժիսոր Հոնգ Սանգ Սունը ապահարզանի հայց է ներկայացրել դեռևս 2016-ին, երբ հանրությանը հայտնի դարձան դերասանուհի Կիմ Մին Հիի հետ նրա հարաբերությունները։

Ռեժիսորի կինը չի համաձայնել ամուսնալուծվել, ինչի պատճառով դատավարությունը մի քանի տարի է տևել։

Ուրբաթ Սեուլի դատարանը մերժել է Հոնգի միջնորդությունը։