Մեծ Բրիտանիայում դաջվածքներ կամ պիրսինգ ունեցող յուրաքանչյուր հինգերորդ անձը որոշակի առողջական խնդիրներ ունի: Նման եզրակացության են հանգել բրիտանացի գիտնականներն իրենց կողմից կատարված ուսումնասիրություններից հետո: Փորձարկման արդյունքների մասին հաղորդել է The Daily Telegraph-ը:
Փորձարկմանն ավելի քան 2 հազար մարդ է մասնակցել: Նրանց 18%-ը խոստովանել է, որ դաջվածք կամ պիրսինգ անելուն հաջորդած հինգ տարիների ընթացքում նրանք առողջական խնդիրներ են ունեցել: Առավել տարածված են տարբեր տիպի այրվածքները կամ այտուցվածությունը: Առանձին դեպքերում դաջվածքները նույնիսկ սեպսիսի պատճառ են դարձել, որը մահվան է հանգեցրել:
Այս առումով փորձագետները խորհուրդ են տալիս նման ծառայությունների մատուցման համար պարտադիր լիցենզիա սահմանել: Նրանց կարծիքով դա կնվազեցնի առողջության հետ կապված ռիսկերը:
Ավելի վաղ Life-ը հաղորդել էր, որ Մեծ Բրիտանիայի բնակչուհին դաջվածքի հետևանքով մահացու վարակ է ստացել: