«Աստղը ծնվեց» ֆիլմից հետո սուպերմոդել Իրինա Շեյքի և դերասան Բրեդլի Քուփերի ընտանեկան կյանքը խարխլվել է։ Իրինայի կարծիքով՝ Բրեդլին իրեն դավաճանել է 33-ամյա երգչուհի Լեդի Գագայի հետ։ Վերջին ամիսներին զույգը միասին էր հանուն երկամյա դստեր։
Իրինա Շեյքն ասել է, որ վերջին ժամանակներում իր և քաղաքացիական ամուսնու հարաբերությունները զուտ «գործընկերական» բնույթ են կրել։
Բրեդլի Քուփերի և Լեդի Գագայի պնդմամբ՝ իրենք միայն լավ ընկերներ են, սակայն Շեյքի մտերիմների խոսքով՝ նա այդ կարծիքին չէ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել