Ջեք Գևորգյանն ամերիկահայ հայտնի բժիշկ էր, էվթանազիայի տարածողը։ Ծնվել է 1928 թ. մայիսի 26-ին ԱՄՆ Միչիգան նահանգում՝ հայ գաղթականների ընտանիքում։

Բժշկին դիմում էին տարբեր կեղծանուններով՝ «Բժիշկ Ջեք», «Բժիշկ Մահ», «Բժիշկ ինքնասպանությունը»։

Ջեք Գևորգյանն ավարտել է Միչիգանի համալսարանի բժշկական ֆակուլտետը 1952 թ., ինչից հետո ծառայության է անցել ԱՄՆ զինված ուժերում և մասնակցել է Կորեական պատերազմին։ Աշխատել է Հ. Ֆորդի հիվանդանոցում, որը գտնվում է Դետրոյթում, այնուհետև Կալիֆոռնիայի և Միչիգանի տարբեր հիվանդանոցներում աշխատել է որպես պաթոլոգ։

Զբաղվելով բժշկական պրակտիկայով՝ էվթանազիայի պաշտպանության օգտին հանես է եկել բոլոր այն դեպքերում, երբ հիվանդներին բժշկական օգնություն ցույց տալն այլևս ապարդյուն կամ անհնար էր լինում, իսկ տառապանքները՝ շատ ու դաժան։

1989 թ. մշակել և կառուցել է «ինքնասպանության մեքենան», որը սեփական ձեռքերով ինքնասպանություն գործելու ունակ չեղող հիվանդների արյան մեջ ցավազրկողների և թունավոր նյութերի մահացու դոզա էր ներարկում։

1990 թ. հունիսի 4-ին օգտագործելով այս սարքը՝ առաջին մարդն ինքնասպան եղավ. նա տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ։ Ընդհանուր առմամբ 1990-1998 թթ. սարքից օգտվել է ավելի քան 130 մարդ։

Գևորգյանի գաղափարները խստորեն քննադատում էին ԱՄՆ բժիշկների համայնքն ու իշխանությունները։ 1991 թ. Գևորգյանին զրկեցին բժշկությամբ զբաղվելու լիցենզիայից։ Հետագայում նա չորս անգամ հայտնվեց դատարանում, սակայն արդարացվեց վկաների ցուցմունքների անբավարարության պատճառով։

1999 թ. մարտին Ջեք Գևորգյանին մեղադրանք առաջադրվեց երկրորդ աստիճանի ուղղակի սպանություն կատարելու համար այն բանից հետո, երբ նա 52-ամյա Թոմաս Յուկի նկատմամբ էվթանազիա կիրառեց։ Տղամարդը տառապում էր Լու Հերիգի հիվանդությամբ։

Որպես անհերքելի ապացույց մեղադրանքի կողմը ներկայացրեց էվթանազիայի ակտի կատարման տեսագրությունը, որը հենց Ջեքի կամքով ազատ հասանելի էր։ Դատարանի դատավճռով Գևորգյանը ազատազրկման դատապարտվեց Միչիգան նահանգի ուղղիչ հիմնարկում։

2007 թ. հունիսի 1-ին լավ վարքագիծ դրսևորելու համար 79-ամյա Ջեք Գևորգյանը նշանակված պատժաժամկետից 2 տարի շուտ ազատ արձակվեց մի արգելքով. նա իրավունք չուներ ինչ-որ մեկին էվթանազիայի միջոցով կյանքից զրկելու։

2011 թ. մայիսի սկզբին Ջեք Գևորգյանը հոսպիտալացվեց դեթրոյիթյան հիվանդանոցներից մեկում թոքաբորբ ախտորոշմամբ։ 2011 թ. հունիսի 3-ին, գիտակցության չգալով, Գևորգյանը կնքեց մահկանացուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել