Հայաստանի ճանապարհներով երթեւեկելիս պետք է զարգացնես ավտոմեքենայում պինդ ու անշարժ նստելու ունակություններ, թե չէ լադոկները մի քանի լուրջ մարմնական վնասվածքներ հաստատ կապահովեն, իսկ ավտոն ոնց որ վիբրացիայի վրա դրած լինի։

Ասածս ի՞նչ է․ կառավարությունը խոստացել-նախատեսում է էս տարի վերանորոգել-հիմնանորոգել 330 կմ ճանապարհ։ Տարին կես եղավ, ո՞ւր ա։ Ո՞ր մասերում են ընթանում վերանորոգման աշխատանքները։ Երեւանից Վայք գնալու ճանապարհին լիքը տենց հիմնանորոգելու տեղեր կան, բայց հիմնանորոգողներ չտեսա։

Երբ խոսում ենք տուրիզմի զարգացման մասին, դա նաեւ ու հատկապես բարեկարգ ճանապարհներն են։ Իսկ երբ տուրիստները տեսնում են մեր ճանապարհները, հասկանում են մի բան, որ պետությունը գրեթե չի մասնակցում ոլորտի զարգացմանը։

Հարգելի սիրելիներ, նախարարությունները խելացի մտքերի արտահայտման ակումբներ չեն, այլ աշխատանքի, ամենօրյա համակարգված աշխատանքի վայրեր՝ մարդկանց կյանքը ավելի բարեկեցեկ դարձնելու համար։ Ձեր աշխատանքի արդյունքը պետք է զգան մարդիկ ամեն օր՝ իրենց կյանքում փոփոխություններ տեսնելով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել