Հենց նոր իմացա, որ Լոռու մարզպետը ոստիկաններ է ուղարկել այն հասցեով, որտեղ ես գրանցված եմ, իր մասին Ֆեյսբուքում քննադատությունների համար բացատրություն տալու համար։ Ես չգիտեմ ոստիկանության այցելության կոնկրետ պատճառը, բայց սա արդեն քաղաքական բռնաճշնում է մեր ընտանիքի դեմ, մեր ազատ խոսքի դեմ։
Հիշեցնեմ, որ օրեր առաջ էլ մարզպետը կնոջս է դատի տվել իրեն քննադատելու համար, իսկ դրանից հետո էլ մարզպետի տեղակալի ամուսինն էր ինձ «ռազբորկայի» հրավիրում քննադատություններիս համար։ Այսպիսով Լոռու մարզպետը ամենակոպիտ կերպով փորձում է լռեցնել իր անձի հանդեպ ցանկացած քննադատական խոսք։
Հ.Գ. Դիմում եմ ՀՀ քաղաքացի Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին, հրապակավ ներկայացրեք՝ ինչո՞ւ եք ոստիկաններ ուղարկել մեր տուն, ինչո՞ւ եք անհանգստություն պատճառել իմ վատառողջ ծնողին։