Համացանցում հայտնվել է կատակերգական տեսահոլովակ, որտեղ «Գահերի խաղը» ֆիլմաշարի գլխավոր հերոսներից մեկը՝ Ջոն Սնոուն, ներողություն է խնդրում ֆանտաստիկ պատմության ութերորդ սեզոնի համար: Տեսահոլովակը տեղադրվել է Eating Things With Famous People YouTube ալիքում:

Տեսահոլովակի հեղինակները փոխել են ութերորդ եթերաշրջանի եզրափակիչի վերջին դրվագը: Սգո խոսք ասելու փոխարեն Ջոն Սնոուն ներողություն է խնդրել հանդիսատեսի համար: «Կներեք, որ ձեր ժամանակը սրա վրա ծախսեցիք: Ցավում եմ, որ «Ողջ մնալու» ավարտը մեզ ոչինչ չսովորեցրեց։ Այս տեսանյութում ես ավելի շատ բառեր ունեմ, քան նախորդ եթերաշրջանում: Ես ներողություն եմ խնդրում դրա համար և գիտեմ, որ դա այլևս իմաստ չունի։ Եկեք այրենք ութերորդ սեզոնի ավարտը և ընդմիշտ մոռանանք դրա մասին»,- հայտարարում է Սնոուն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել