Artsakhpress.am-ը գրում է.
Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունները կվերականգնվեն:
Այս մասին, ինչպես գրում է RIA-ն, Պուտինն ասել է «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Վլադիմիր Պուտինը հուսով է, որ Կիևի ղեկավարությունն «ազատ է, առանց սահմանափակումների»՝ հենվելով այն վստահության վրա, որ ժողովուրդը տվել է Վլադիմիր Զելենսկուն:
Պուտինն ավելացրել է, որ Ուկրաինայի նոր ղեկավարից ակնկալում է էներգետիկ գործողություններ՝ առանց «ռուսաֆոբ կեղծիքների» և վստահություն է հայտնել, որ Մոսկվան ու Կիևը երկխոսություն կհաստատեն:
«Չի կարող այդպես լինել մեկ ժողովրդի երկու հատվածների կամ եղբայրական ժողովուրդների միջև՝ անկախ նրանից, թե ինչպես են դասավորվել էլիտաների հարաբերությունները»,- ընդգծել է Պուտինը:
Բացի այդ, նա հույս է հայտնել, որ Ուկրաինայի նախագահի կարգավիճակում Զելենսկին շուտ կհարմարվի։
Նյութի աղբյուր՝ https://artsakhpress.am/arm/news/108488/putiny-huys-uni-verakangnel-ukrainayi-het-haraberutyunnery-zelensku-nakhagahutyan-yntacqum.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել