Սկսվել է շոգ ամառը, որից փրկվել կարելի է միայն օդորակիչի շնորհիվ։ Սակայն ինչպե՞ս այն ճիշտ օգտագործել, որպեսզի չհիվանդանաք ջերմաստիճանի նվազման պատճառով։

Օդորակիչը ոչ միայն փրկություն է շոգից, այլ նաև օգտակար է առողջության համար, քանի որ օդորակիչի առկայությունը կարող է ազատել ամառային շրջանում ակտիվացող սիրտ-անոթային հիվանդություններից։ Սակայն, բացի օգուտից, այն նաև վնասակար է, և ահա թե ինչու։

Մի շարք մասնագետներ կարծում են, որ օդորակիչը չորացնում է սենյակի օդը, ինչը բացասաբար է ազդում մաշկի վրա, որն էլ մարդուն խոցելի է դարձնում վիրուսների և բակտերիաների դեմ։

Օդորակիչը հաճախ դառնում է վտանգավոր վիրուսների տարածող, քանի որ նրա մեջ մեծ քանակությամբ փոշի է հավաքվում, որը հետո տարածվում է ամբողջ սենյակով մեկ։ Սա առաջին հերթին կապված է օդորակիչի սխալ օգտագործման և այն ժամանակին չմաքրելու հետ։

Վտանգավոր է նաև ջերմաստիճանի կտրուկ նվազումը, այդ պատճառով դրսից ներս մտնելուց հետո պետք չէ անմիջապես միացնել այն․ մի քիչ սպասեք և նոր միացրեք ու ամենակարևորը՝ ջերմաստիճանը նվազագույնի հասցրեք աստիճանաբար։

Օդորակիչն աշխատում է ֆրեոնով, որի արտահոսքի ժամանակ առողջական լուրջ խնդիրներ կարող են առաջանալ, այդ պատճառով պետք է ուշադիր լինել և միշտ ստուգել օդորակիչը։

Ինչպե՞ս պահպանել անվտանգությունը

  • Այն սենյակում, որտեղ աշխատում է օդորակիչ, օգտագործեք օդի խոնավարար։
  • Աշխատեք այնպես անել, որ օդորակիչով շինության ներսում և դրսում ջերմաստիճանի տարբերությունը լինի 8 աստիճանից ոչ ավել։
  • Պարբերաբար անջատեք օդորակիչը և ստուգեք շինությունը։
  • Մի նստեք օդորակիչի տակ և օդի հոսքը մի ուղղեք ձեզ վրա։
  • Տարին մեկ անգամ մաքրեք օդորակիչը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել