Հիշեք, որ մեր կյանքը երկար ճամփորդություն է, և երբեմն ճանապարհին անհարթություններ են հանդիպում։ Ամեն դեպքում այդ անհարթությունները թույլ են տալիս գնահատել ուղևորությունը, երբ այն կրկին հարթվում է։
Այնպես որ, խորհուրդ ենք տալիս հանգիստ վերաբերվել այն փաստին, որ 2019-ի հունիսի 10-ի շաբաթը ամենավատն է լինելու Խեցգետնի, Առյուծի և Աղեղնավորի համար։
Խեցգետին. դուք դժվարությամբ եք համակերպվելու իրականության հետ
Քանի որ Արևը գտնվելու է ձեր 12-րդ տանը, դուք կցանկանաք միայնակ անցկացնել ժամանակը։ Դուք կխուսափեք մեծ հավաքներից և խառնաշփոթից, սակայն Արևը Նեպտունի հետ քառակուսի է կազմելու, և այդ միայնությունը ձեզ չի օգնելու, այլ տարօրինակ և իռացիոնալ զգացողություններ է առաջացնելու։ Բարեբախտաբար, Մարսն ու Մերկուրին գտնվում են ձեր առաջին տանը՝ սնելով և ոգեշնչելով ձեզ։
Առյուծ. դուք դժվարությամբ կկարողանաք ինքնարտահայտվել
Մարսի և Մերկուրիի հետ ձեր 12-րդ տանը դուք կհայտնվեք ձեր ներաշխարհի վակուումում, սակայն քանի որ Մարսն ու Մերկուրին ընդդիմանալու են Սատուրնին, դուք չեք կարողանա արտահայտել ձեր հույզերը։ Դուք կբախվեք բացասական մտածողության հետ, որը դուրս կժայթքի ամենաանհարմար պահին։
Աղեղնավոր. դուք կզգաք, որ ինչ-որ մի բան ձեզ արգելափակում է հուզական առումով
Ձեր մտերմության, խորության և ֆինանսական կապերի ութերորդ տունը հիմա զբաղված է Մարսի և Մերկուրիի կողմից։ Դա ձեզ չափազանց զգայական և հոգեպես լարված է դարձնում։ Դուք ձեզ սեքսուալ և զգայական առումով սպառված կզգաք։ Բայց քանի որ այս նույն մոլորակները եռանկյունի են կազմում Նեպտունի հետ, դուք թունելի վերջում լույս կտեսնեք։
Իսկ այս նշանները կլինեն բարձունքում։ Դրանք են Երկվորյակները, Ջրհոսը և Կշեռքը։
Երկվորյակներ. դուք ձեզ ուժեղ և ինքնավստահ եք զգում
Արևը գտնվում է ձեր առաջին տանը և դուք ավարտում եք հետաքրքիր ճամփորդությունը միայն նրա համար, որ սկսեք նորը։ Անցյալ տարին լի էր փորձություններով և հաջողությամբ, և անկախ նրանից՝ դուք դա գիտակցել եք, թե ոչ, դուք աճել եք։ Հիմա ժամանակն է ձեզ վրա կենտրոնանալու։ Կողմնորոշվեք, թե ինչ եք դուք ուզում, իսկ հետո վերաբերվեք ինքներդ ձեզ՝ որպես ձեր կյանքի ամենամեծ սիրո և դա կյանքի կոչեք։
Կշեռք. դուք պատրաստ եք ճամփորդությունների և արարումների
Դուք սիրում եք Երկվորյակների սեզոնը, այդ պատճառով էլ ձեզ շատ արկածներ են սպասվում։ Իմաստ չկա կենտրոնանալու մանրուքների վրա։ Այլ տեսանկյունից նայեք կյանքին և հիշեք, որ դուք շրջապատված եք գեղեցկությամբ և բարեկեցությամբ։ Հիմա տեղում դոփելու ժամանակը չէ։ Դրա փոխարեն պլանավորեք անել այն, ինչը սովորաբար չեք անում, կերեք այն, ինչը սովորաբար չեք ուտում, ընկերություն արեք նրանց հետ, ում հետ չեք էլ խոսում։
Ջրհոս. ձեզ մոտ ստեղծագործական վերելք է
Ջրհոսը Երկվորյակի այս սեզոնին աշխարհիկ կյանքով է ապրելու։ Արևը ձեր՝ ստեղծագործության և հաճույքի հինգերորդ տանն է, և այն ամենը, ինչ դուք ուզում եք անել, հաճույք ստանալն է։ Ժամանակն է վայելելու։ Հիշեք, որ նույնիսկ ամենաձանձրալի խնդիրը կարող է զվարճալի դառնալ, եթե դուք ինչ-որ նոր բան փորձեք։ Հիշեք, որ դուք արժանի եք ժպիտի։ Կապվեք ձեր ներքին երեխայի հետ, քանի որ նա սպասում է, որ բացահայտեք իրեն։